Իրադարձություններ

Ռուսաստանի հայերի միության երիտասարդները շարունակում են օգնություն տրամադրել Կրիմսկում տուժածներին

23.07.2012

Կից լուսանկարներ

Կրիմսկում ստեղծված հումանիտար օգնության շտաբ

Կրիմսկում տուժածներին աջակցության տրամադրում

Ամբողջ ալբոմ »

Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի երիտասարդական ստորաբաժանման անդամները Կրիմսկում հումանիտար օգնության շտաբ են բացել` ջրհեղեղից տուժածներին աջակցելու նպատակով: Նախաձեռնությանը միացել են նաեւ Ռուսաստանի հայերի միության այլ քաղաքների երիտասարդական ստորաբաժանումները: Տուժածներն անկախ ազգությունից շտաբում կարող են ստանալ անհրաժեշտ օգնություն՝ սննդամթերք, կենցաղային քիմիկատներ եւ այլն:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի գիշերը ջրհեղեղի արդյունքում փաստացիորեն ավերակների է վերածվել ողջ Կրիմսկ քաղաքը, զոհվել է 171 մարդ, իսկ հաշված վայրկյաններում տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան:

Ողջ երկիրը ողբում է ջրհեղեղի զոհերի մահը, իսկ հումանիտար աջակցություն ստացվում է Ռուսաստանի բոլոր անկյուններից: Ռուսաստանի հայերի միության Սոչի քաղաքի ստորաբաժանումն առաջիններից է արձագանքել ողբերգությանը՝ կարճ ժամանակում հավաքագրելով եւ տուժած շրջաններ ուղարկելով 5 հազ. տոննա հումանիտար օգնություն: Բացված է նաեւ բանկային հաշիվ՝ հանգանակությունների համար:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր