Իրադարձություններ

Վերածնունդ կիրակնօրյա դպրոցի 25-րդ հոբելյանը

20.05.2013

Կից լուսանկարներ

"Վերածնունդ" կիրակնօրյա դպրոցի 25-րդ հոբելյանը

"Վերածնունդ" կիրակնօրյա դպրոցի 25-րդ հոբելյանը

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 19-ին Մոսկվայի Գրականագետների Տանը տեղի ունեցավ Մոսկվայի` ՀՀ դեսպանությանը կից գործող «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի 25-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի դասախոսական անձնակազմը, արվեստագետներ, գրականագետներ, Ռուսաստանի հայերի միության, Ռուսաստանի հայ կանանց միության, դեսպանության ներկայացուցիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:

25-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Ա.Աշոտյանը,ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանը եւ այլ պաշտոնատար անձինք: 

Վերածնունդ հայկական կիրակնօրյա դպրոցը հիմնադրվել է 1988թ.-ին` Մոսկվայի հայ համայնքի եւ ՀՀ Կրթության նախարարության աջակցությամբ: Դպրոցի առաքելությունն է` ուսուցանել հայոց լեզուն եւ ներկայացնել հայոց հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Դպրոցում ուսուցումն անվճար է: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր