Իրադարձություններ

2014թ. սեպտեմբերի 19-ին կկայանա լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը

13.06.2014

Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ 2014թ. սեպտեմբերի 19-ին Երևանում, կգումարի «Հայոց ցեղասպանություն 100: Ճանաչումից պահանջատիրություն» խորագրով լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը, որին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների խմբագրապետերն ու օտարագիր և օտարալեզու լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ:

Համաժողովը կընթանա «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների» 5- րդ համահայկական համաժողովին զուգահեռ:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է լրատվամիջոցների համահայկական ընկերակցության համալրում և առաջիկա ծրագրերի մշակում:

Համաժողովի ընթացքում կամփոփվեն նաև ՀՀ սփյուռքի նախարարության ու Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած՝ Սփյուռքի լրատվամիջոցների «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության արդյունքները:

Համաժողովին մասնակցելու Ձեր հայտը մինչև ս.թ. հուլիսի 15-ը կարող եք ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Վազգեն Սարգսյանի 26/1, 5-րդ հարկ կամ հետևյալ էլեկտրոնային հասցեներով. info@mindiaspora.am, mindiaspora@yahoo.com.


Աղբյուր` http://www.mindiaspora.am/am/eventscalendar/243

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր