Իրադարձություններ

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական ցուցահանդես

27.01.2017

Ս/թ․ հունվարի 28-ին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի «Տապան» հայկական թանգարանում տեղի ունեցավ «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսը կազմակերպել էր «Մենք» հիմնադրամը ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի և ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ցուցահանդեսը նվիրված էր 1990-2016 թթ. ՀՀ-ում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական և այլ իրադարձությունների ժամանակագրությանը:

Նկատի ունենալով, որ բացման արարողությունը տեղի էր ունենում ՀՀ ԶՈՒ կազմավորման օրը` ցուցահանդեսի անցկացման մեծ դահլիճում կազմակերպվել էր տոնական համերգ, որին մասնակցում էին միջազգային փառատոնների դափնեկիր հայ կատարողներ:

Միջոցառմանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Կարինե Դանիելյանը, ռազմական կցորդ Արմեն Լալայանը, կցորդ Կարեն Շաքարյանը, ՌԴ ռազմական ուսումնական հաստատություններում ուսանող հայ զինվորականներ, «Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության» կազմակերպության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և այլոք:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր