Լուրեր

Մոսկվայի Հաղթանակի թանգարանում բացվեց Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին

11.11.2017

Կից լուսանկարներ

В Музее Победы 10 ноября состоялось торжественное открытие бюста Маршала Советского Союза Ивана (Ованнеса) Баграмяна.

В Музее Победы 10 ноября состоялось торжественное открытие бюста Маршала Советского Союза Ивана (Ованнеса) Баграмяна.

 

 

Ամբողջ ալբոմ »

Ս/թնոյեմբերի 10-ին Մոսկվայի Մեծ Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում տեղի ունեցավ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավորար արողությունը: Կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։

Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին բացվել է Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Հայրենականի հերոսների սխրագործությունը։

Հաղթանակի թանգարանում բրոնզե քանդակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Հաղթանակի հրամանատարների հետնորդները, ռուսաստանյան հասարակական և գիտական ու մշակութային ոլորտի հայտնի գործիչներ ու հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում հնչեցին մեծն Կոմիտասի ստեղծագործությունները ՌԴ ՌԾՆ Ն.Ա.Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական համերգային նվագախմբի կատարմամբ (ղեկ՝ Ալեքսեյ Կարաբանով):

Թանգարանի Փառքի սրահում կայացավ նաև «Հաղթանակի ճանապարհ» լուսաձայնային ինստալյացիայի ցուցադրությունը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հիմնական իրադարձություններին:

Հաղթանակի թանգարանում Հ.Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախածեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է: Քանդակի հեղինակներն են՝ Միսակ Մելքոնյանը և Աշոտ Թադևոսյանը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր