Լուրեր

«Արևը քարի մեջ». Մոսկվայում բացվել է Արա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսը

18.11.2017

Կից լուսանկարներ

17 ноября с.г. в Государственном центральном музее современной истории России открылась выставка скульптурных и графических работ народного художника Армянской ССР Ара Арутюняна «Солнце в камне».

17 ноября с.г. в Государственном центральном музее современной истории России открылась выставка скульптурных и графических работ народного художника Армянской ССР Ара Арутюняна «Солнце в камне».

 

Ամբողջ ալբոմ »

Ս/թ. նոյեմբերի 17-ին Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում բացվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի՝ «Արևը քարի մեջ» խորագրով քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում՝ ՌԴ և ՀՀ մշակույթի նախարարությունների, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և «Ռոսկոնցերտ»-ի աջակցությամբ

Ցուցահանդեսի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՌԴ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության վարչության տնօրեն Յուրի Եվտյուխինը և քանդակագործի դուստրը՝ Սուսաննա Հարությունյանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Հայաստանի և Ռուսաստանի մտավորականության ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր