Լուրեր

Դեսպան Վարդան Տողանյանի աշխատանքային այցը Ստավրոպոլի երկրամաս

01.02.2018

Կից լուսանկարներ

С 30 по 31 января 2018 года посол Армении в России с рабочим визитом находился  в Ставропольском крае России.

С 30 по 31 января 2018 года посол Армении в России с рабочим визитом находился  в Ставропольском крае России.

 

Ամբողջ ալբոմ »

 

Ս/թ հունվարի 30-ից 31-ը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն աշխատանքային այցով գտնվել է ՌԴ Ստավրոպոլի երկրամասում։

 

Ս/թ հունվարի 30-ին Ստավրոպոլ քաղաքում կայացել է դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր։

 

Ստավրապոլում ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է նաև Սբ Մարիամ Մաղգաղենացու եկեղեցին, ինչպես նաև հանդիպում է ունեցել տեղի «Նաիրի» հայկական ազգամշակութային հկ-ի ներկայացուցիչների հետ։

 

Ստավրոպոլի երկրամաս այցի շրջանակներում դեսպան Վարդան Տողանյանն այցելել է նաև Պյատիգորսկ քաղաք և հանդիպել քաղաքապետ Անդրեյ Սկրիպնիկի հետ։

 

Հանդիպմանը քննարկվել են Պյատիգորսկի և Հայաստանի առանձին քաղաքների միջև առևտրատնտեսական, մշակութային և զբոսաշրջային համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր։

 

Նույն օրը դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Պյատիգորսկի պետական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Գորբունովի հետ։

 

Պյատիգորսկ քաղաքում դեսպան Վարդան Տողանյանը հանդիպում-քննարկում է ունեցել նաև «Պյատիգորսկի քաղաքային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն» հկ-ի ներկայացուցիչների հետ։

 

Աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանի այցը երկրամասի Եսենտուկի քաղաք, որտեղ կայացել է հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Ստավրոպոլի երկրամաս այցի շրջանակներում դեսպան Վարդան Տողանյանին ուղեկցելէ ՌԴ ՀԴՇ-ում ՀՀ գլխավոր հյուպուտոս Վարդան Ասոյանը։ 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր