Լուրեր

Պետդումայում բացվեց Հայաստան-Ռուսաստան «ՄԻԱՍԻՆ» խորագրով ցուցահանդեսը

14.02.2018

Կից լուսանկարներ

14 февраля в Москве состоялось официальное открытие выставки Армения-Россия «Вместе».

14 февраля в Москве состоялось официальное открытие выставки Армения-Россия «Вместе».

 

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 14-ին ՌԴ Պետական Դումայի շենքում բացվեց Հայաստան-Ռուսաստան «Միասին» խորագրով ցուցահանդեսը։

Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԺ և ՌԴ Պետական Դումայի նախագահներ Արա Բաբլոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը։

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ուղեկցությամբ Արա Բաբլոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը շրջայց են կատարել տաղավարներով և այնուհետև հանդես եկել ելույթներով։

«Այս ցուցահանդեսը շատ խորհրդանշական է, և դա բարեկամության, հարգանքի և համագործակցության մեծ նշան է, որը մենք պարտավոր ենք շարունակել», - նշեց ՀՀ ԱԺ նախագահը։

«Ցուցահանդեսի անունն ինքնին խոսուն է` «Միասին»: Ռուսաստանն ու Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլև երկրներ, որոնք դարեր շարունակ առաջ են ընթանում բարեկամության և եղբայրության սկզբունքներով: Մեզ շատ բան է միավորում: Մեր հարաբերությունները դինամիկ կերպով շարունակում են զարգանալ», - նշեց ՌԴ Պետդումայի նախագահը։

Ցուցահանդեսին ներկա են գտնվել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, ՌԴ Պետդումայում «Единая Россия» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը, «ЛДПР»-ի խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «КПРФ»-ի խմբակցության ղեկավար Գեննադի Զյուգանովը, ԱՊՀ երկրների գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, Միջազգային գործերի կոմիտեի նախագահի Լեոնիդ Սլուցկին,  պատգամավոր Արթուր Չիլինգարովը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանն, ինչպես նաև Պետդումայի այլ կոմիտեների ղեկավարներն ու անդամները։

«Միասին» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության, ՌԴ Պետդումայի ԱՊՀԵվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի կողմից՝ «SoftConstruct» ընկերության աջակցությամբ:

Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր