Լուրեր

Դեսպանությունում տեղի է ունեցել Յարոսլավլի մարզի շնորհանդեսը

03.04.2018

Կից լուսանկարներ

23 марта в посольстве Армении в России прошла презентация Ярославской области. Мероприятие открыла двусторонняя встреча посла Армении в России Вардана Тоганяна с губернатором Ярославской области Дмитрием Мироновым.

23 марта в посольстве Армении в России прошла презентация Ярославской области. Мероприятие открыла двусторонняя встреча посла Армении в России Вардана Тоганяна с губернатором Ярославской области Дмитрием Мироновым.

 

 

Ամբողջ ալբոմ »

Ս/թ. մարտի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Յարոսլավլի մարզի շնորհանդեսը: Միջոցառմանը նախորդել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և Յարոսլավլի նահանգապետ Դմիտրի Միրոնովի երկկողմ հանդիպումը:

Ելույթ ունենալով շնորհանդեսի բացմանը՝ Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Միրոնովին այցի համար, ինչպես նաև հույս հայտնել, որ կայացած հանդիպումը կնպաստի Հայաստանի և Յարոսլավլի մարզի միջև երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը:

«Մենք արդեն ակտիվորեն համագործակցում ենք Յարոսլավլի մարզի հետ մի շարք ոլորտներում: Կարծում ենք, որ մարզի հետ համագործակցությունը չի սահմանափակվի միայն մեր երկրի տարածքով: Առկա միջտարածաշրջանային հարաբերությունների հետագա զարգացումը լավ հնարավորություն է ընձեռում մարզին մուտք գործել նաև Մերձավոր Արևելքի և այլ երկրների շուկաներ: Մենք բաց ենք այն ամենի համար, ինչ դրական ազդեցություն կունենա առևտրի և տնտեսական շրջանառության փոխադարձ ցուցանիշների վրա», - նշել է Վարդան Տողանյանը:

Իր հերթին Դմիտրի Միրոնովը անդրադարձել է կողմերի երկարամյա և ամուր պատմական ու մշակութային կապերին՝ ընդգծելով, որ այսօր առկա է տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ:

«Անցյալ տարի առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվել են. Յարոսլավլի մարզի և Հայաստանի Հանրապետության միջև