Լուրեր

Մերի Տողանյանն ընտրվել է Մոսկվայի կանանց միջազգային ակումբի նախագահ

31.05.2018

Կից լուսանկարներ

31 мая супруга посла Армении в России Мери Тоганян была избрана президентом Международного женского клуба Москвы (International Women’s Club of Moscow).

31 мая супруга посла Армении в России Мери Тоганян была избрана президентом Международного женского клуба Москвы (International Women’s Club of Moscow).

 

Ամբողջ ալբոմ »

Ս/թ մայիսի 31-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկին Մերի Տողանյանն ընտրվել է Մոսկվայի կանանց միջազգային ակումբի (International Womens Club of Moscow) նախագահի պաշտոնում:

Մերի Տողանյանը կազմակերպության մշտական անդամ է 2017 թվականից: Տկն Տողանյանն ԱՊՀ երկրների ներկայացուցիչներից առաջինն է, ով կգլխավորի կանանց մոսկովյան խոշորագույն կառույցներից մեկը։

IWC Moscow-ն հիմնադրվել է 1978 թվականին: Այսօր IWC-ն Մոսկվայի խոշորագույն կանանց կազմակերպություններից է, որը միավորում է ավելի քան 400 ներկայացուցիչ աշխարհի 110-ը երկրից: Կազմակերպության աշխատանքներում ակտիվորեն մասնակցում են ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների և դիվանագետների, օտարերկրյա գործարար շրջանակների և արտասահմանյան գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների կանայք:

IWC-ի նպատակն է ընդլայնել հումանիտար-մշակութային կապերը մոսկվաբնակ օտարեկրացիների շրջանում։ Կառույցի գործունեության կարևորագույն բաղադրիչն են հանդիսանում բարեգործությանն ուղղված նախագծերը։ IWC-ի առավել հայտնի նախաձեռնություններից է ամենամյա բարեգործական «Winter Bazaar» նախագիծը։

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր