Լուրեր

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի սննդամթերք արտադրողների ապրանքատեսակների շնորհանդեսը

08.06.2018

Կից լուսանկարներ

8 июня в посольстве Республики Армения в Российской Федерации прошла презентация продукции товаропроизводителей пищевой отрасли Армении.

8 июня в посольстве Республики Армения в Российской Федерации прошла презентация продукции товаропроизводителей пищевой отрасли Армении.

 

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 8-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի սննդամթերք արտադրող ընկերությունների ապրանքատեսականու շնորհանդեսը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ով իր խոսքում ընդգծեց դեսպանության ներքո անցկացվող նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը՝ խթանելով հայկական արտադրանքի տարածմանը ռուսաստանյան շուկայում:

Իր հերթին ՌԴ-ում ՀՀ առևտրի ներկայացուցիչ Կարեն Ասոյանը միջոցառման հյուրերին ներկայացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար ընձեռված նոր հնարավորությունները:

Միջոցառումը տեղի ունեցավ շնորհանդես-համտեսի ձևաչափով, որին մասնակցեցին ավելի քան 20 արտադրող Հայաստանից, այդ թվում՝ կաթնամթերքի, գինու, կոնյակի, բուսական և մրգային պահածոների, հրուշակեղենի արտադրողներ, ինչպես նաև ձկնամթերք և միս վերամշակող ձեռնարկություններ:

Ռուսական կողմից շնորհանդեսին մասնակցեցին խոշոր առևտրային ընկերությունների և մանրածախ ցանցերի ներկայացուցիչներ («X5 Retail Group» և այլն), մթերային ինտերնետ խանութների և ռեստորանային ոլորտի մասնագետներ:

Շնորհանդեսին մասնակցեցիների թվում էին նաև սննդամթերքի մասնագիտացված լոգիստիկ կենտրոնների ներկայացուցիչներ և հայազգի ՌԴ գործարարներ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում ՀՀ առևտրի ներկայացուցչի կողմից` «Բիզնես Հայաստան» հիմնադրամի մասնակցությամբ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր