Լուրեր

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում ցուցադրվեց «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմը

23.06.2018

Կից լուսանկարներ

В посольстве Армении в России состоялся показ документального фильма режиссера Владимира Русаневича «Мы помним Сталинград».

В посольстве Армении в России состоялся показ документального фильма режиссера Владимира Русаневича «Мы помним Сталинград».

 

Ամբողջ ալբոմ »

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Վլադիմիր Ռուսանևիչի «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին նվիրված ֆիլմը ցուցադրվեց Մեծ Հայրենական պատերազմի առաջին օրը:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Իր ելույթում Վարդան Տողանյանը կարևորեց հայ վետերանների դերը ընդհանուր թշնամու դեմ հաղթանակում: ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարգևատրեց «Ռուս-հայկական երիտասարդական միասնության» նախագահ և «Անմահ գունդ» հայաստանյան հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Ղումաշյանին շնորհակալագրով հայ-ռուսական համագործակցության ամրապնդման և խորացման համար:

Միջոցառմանը ներկա էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայաստանյան և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ և մոսկովյան բուհերի հայ ուսանողներ:

Միջոցառման կազմակերպիչ՝ «Ռուս-հայկական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպություն:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր