Լուրեր

Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվել է Մոսկվայի Մեծ թատրոնի պատմական բեմում

24.07.2018

Կից լուսանկարներ

Балет А. Хачатуряна «Гаянэ» на исторической сцене Большого театра

Балет А. Хачатуряна «Гаянэ» на исторической сцене Большого театра

 

 

Ամբողջ ալբոմ »

Ս/թ. հուլիսի 24-ին, գրեթե 60 տարվա ընդմիջումից հետո, Մոսկվայի Մեծ թատրոնի պատմական բեմում ներկայացվել է Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը՝նվիրված Երևանի 2800-ամյակին, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին և մեծ կոմպոզիտորի 115-ամյակին:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Ներկայացումից առաջ ելույթներով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և Ա.Սպենդիարյանի անվան Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Բեմադրությունը Մեծ թատրոնում ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ:

Բեմադրման մասին

Առաջին անգամ Ա.Ի.Խաչատրյանի «Գայանե» բալետը բեմադրել է Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը 1942թ.-ին:
«Գայանե» բալետը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի լավագույն ներկայացումներից է, որը 1974թ․-ին բեմադրել է հայկական բալետի կենդանի լեգենդ, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր