Լուրեր

Վարդան Տողանյանը ցավակցական ուղերձ է հղել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ

13.08.2018

Կից լուսանկարներ

Посол Армении в России Вардан Тоганян выразил соболезнования в связи с кончиной Народного художника СССР Николая Никогосяна

Ամբողջ ալբոմ »

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ցավակցական ուղերձ է հղել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ:

«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բոլորիս կողմից սիրված և հարգված Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ:

Նիկոլայ Նիկողոսյանի ողջ կյանքը ժողովրդին և արվեստին անձնուրաց ծառայելու փայլուն օրինակ է»,- նշել է Վարդան Տողանյանը ցավակցական ուղերցում:

ՌԴ-ում ՀՀ դեսպանը խորին ափսոսանքի և աջակցության խոսքեր է հայտնել Նիկոլայ Նիկողոսյանի հարազատներին և մերձավորներին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր