Լուրեր

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խնդիրներով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ

30.08.2018

Ս/թ օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խնդիրներով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ։

Հանդիպմանը քննարկվել են մերձավորարևելյան արդի խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Սիրիայի իրադրության հումանիտար ասպեկտների և երկրի վերականգնման գործում սիրիացի ժողովրդին արդյունավետ օժանդակություն ցուցաբերելու խնդիրների վրա:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր