Լուրեր

Մոսկվայում կայացել է «Դիվանագիտական ակումբի» աշնանային նիստը՝ նվիրված Հայաստանին

09.11.2018

Կից լուսանկարներ

В Посольстве Армении в России состоялось заседание Дипломатического клуба при Дипломатической академии МИД России

В Посольстве Армении в России состоялось заседание Дипломатического клуба при Дипломатической академии МИД России

 

 

Ամբողջ ալբոմ »

Ս/թ․ նոյեմբերի 8-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից հիմնադրված «Դիվանագիտական ակումբի» նիստը՝ նվիրված Հայաստանին։

Նիստին մասնակցել են ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչները, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ և դիվանագետներ, ՌԴ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու այլ կրթագիտական հաստատությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Նիստի բացման խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Եվգենի Բաժանովը և ՌԴ ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին։

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն իր խոսքում հատկանշական է անվանել Դիվանագիտական ակումբի նիստի անցկացումը դեսպանությունում՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի պատմական շենքում, որի հսկայական գիտական ժառանգությունը հիմք է հանդիսացել Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայի և այլ գիտական հաստատությունների գործունեության համար։

«Մեզ համար նշանակալի է, որ այսօր դեսպանության ներքո տեղի է ունենում նման նախաձեռնություն։ Դեսպանությունն ու Դիվանագիտական ակադեմիան այսօր շարունակում են սերտ գործակցությունը տարաբնույթ ուղղություններով», - ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը։

Վարդան Տողանյանը Եվգենի Բաժանովին հանձնել է նաև դեսպանության ոսկե հուշամեդալը՝ գիտական և հումանիտար ոլորտում հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

Իր հերթին ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Եվգենի Բաժանովը ներկաներին փոխանցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարության ուղերձն ու խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին։

ՌԴ ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին, ողջունելով նիստի մասնակիցներին, մասնավորապես, ընդգծել է, որ Դիվանագիտական ակումբը հանդիսանում է կարևոր հարթակ՝ պետական, գիտական և հասարակական տարբեր կառույցների միջև երկխոսության ամրապնդման և հանրային դիվանագիտության խթանման համար։

Հայաստանին նվիրված նիստը վարել են Դիվանագիտական ակումբի գործադիր տնօրեն Սյուզաննա Մկրտիչևան և ՌԴ-ում ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն։

Նիստը շարունակվել է Հայաստանի մշակույթին և պատմությանը նվիրված շնորհանդեսով։ Դեսպանության պատմական շենքում կազմակերպվել է նաև էքսկուրսիա։ Միջոցառման ավարտին ներկայացվել է Մշակութային կենտրոնի կողմից պատրաստված ծրագիրը։  

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր