Լուրեր

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այցելել է ՌԴ Սվերդլովսկի մարզ

14.11.2018

Կից լուսանկարներ

Посол Армении в России Вардан Тоганян посетил Свердловскую область

Посол Армении в России Вардан Тоганян посетил Свердловскую область

 

 

Ամբողջ ալբոմ »

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ս/թ. նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով գտնվել է ՌԴ Սվերդլովսկի մարզում:

Նոյեմբերի 12-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանը Եկատերինբուրգում հանդիպել է Սվերդլովսկի մարզի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մերզլյակովայի, իսկ այնուհետև՝ Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սվերդլովսկի և Հայաստանի մարզերի միջև տնտեսական ու հումանիտար-մշակութային կապերի խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը քննարկել են նաև նոր գործընկերային համաձայնագրի ստորագրման հնարավորության հարցը։ Անդրադարձ է կատարվել նաև մարզի հայ համայնքի գործունեությանը:
Նույն օրը Եկատերինբուրգում ՌԴ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է «Անի-Հայաստան» համայնքային կազմակերպության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Նոյեմբերի 13-ին Եկատերինբուրգում Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը հանդիպել է Սվերդլովսկի մարզի գործարար շրջանակների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Ուրալի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրեյ Բեսեդինը, Սվերդլովսկի մարզի արդյունաբերության և գիտության նախարարի տեղակալ Նատալիա Մարտինովան, ինչպես նաև մարզի առևտրային ցանցերի ներկայացուցիչներ:

Դեսպան Վարդան Տողանյանը հյուրընկալվել է նաև Ուրալի դաշնային համալսարանում: ՌԴ-ում ՀՀ դեսպանը համալսարանում հանդիպել է ռեկտոր Վիկտոր Կոկշարովի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր։

Վարդան Տողանյանը հանդես է եկել նաև բուհի ուսանողների համար բաց դասախոսությամբ՝ նվիրված հայ-ռուսական հարաբերություններին: Դասախոսության շրջանակներում դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսել երկրում ընթացող քաղաքական զարգացումների մասին, ինչպես նաև անդրադարձել դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Նույն օրը Եկատերինբուրգում ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է նաև «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցի
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր