Լուրեր

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Նովոսիբիրսկի մարզ

19.11.2018

Կից լուսանկարներ

Посол Армении в России Вардан Тоганян посетил Новосибирскую область

Посол Армении в России Вардан Тоганян посетил Новосибирскую область

 

Ամբողջ ալբոմ »

Ս/թ․ նոյեմբերի 16-ից 17-ը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն աշխատանքային այցով գտնվել է Նովոսիբիրսկի մարզում։

Այցի շրջանակներում ս/թ․ նոյեմբերի 17-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Նովոսիբիրսկ քաղաքի նորակառույց «Սուրբ Աստվածածին» Հայ առաքելական եկեղեցու օծման արարողությանը, որը տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։ Օծման կարգին ներկա են գտնվել նաև Նովոսիբիրսկի մարզի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը, Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը, Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնն ու այլք։

Նույն օրը կայացել է ՌԴ Նովոսիբիրսկ մարզի նահանգապետի հետ հայկական պատվիրակության հանդիպումը՝ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՌԴ-ում ՀՀ դեսպանի։ Հանդիպմանը կողմերն առանձին քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ուղղված տնտեսական, զբոսաշրջային և հասարակական-հումանիտար կապերի ակտիվացմանը։

Այցի շրջանակներում Վարդան Տողանյանը հանդիպել է նաև մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային կառույցների գործունեությանն, ինչպես նաև դեսպանության հետ համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հյուպատոսական բնույթի հարցերին։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր