Լուրեր

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այցելել է ՌԴ Իրկուտսկի մարզ

01.03.2019

Կից լուսանկարներ

С 28 февраля по 1 марта с.г. посол Армении в России Вардан Тоганян с рабочим визитом находился в Иркутской области.

С 28 февраля по 1 марта с.г. посол Армении в России Вардан Тоганян с рабочим визитом находился в Иркутской области.

Ամբողջ ալբոմ »

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ս/թ. փետրվարի 28-ից մարտի 1-ն աշխատանքային այցով գտնվել է ՌԴ Իրկուտսկի մարզում։

ՌԴ-ում ՀՀ դեսպանի՝ Իրկուտսկի մարզ կատարած այցը մեկնարկել է Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ Իրկուտսկ քաղաքում տեղադրված խաչքարի մոտ ծաղիկների խոնարհման արարողությամբ։

Ս/թ․ փետրվարի 28–ին Իրկուտսկ քաղաքում ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Իրկուտսկի մարզի, Բուրյատիայի Հանրապետության և Անդրբայկալյան երկրամասի Չիտինսկի շրջանի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանն ընդգրկուն անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի։ Մասնավորապես, դեսպան Վ․Տողանյանը ներկայացրել է երկրի ղեկավարության կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, խոսել հայ-ռուսական հարաբերությունների արդի փուլի, ինչպես նաև սփյուռքի հետ տարվող աշխատանքների մասին։ Առանձին քննարկման թեմա է դարձել հյուպատոսական ծառայությունների հասանելիության ապահովման հարցը։

Ս/թ․ մարտի 1–ին Իրկուտսկի մարզի կառավարության տանը դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է մարզի նահանգապետ Սերգեյ Լևչենկոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդման և դրանց զարգացման հեռանկարների շուրջ։

Մասնավորապես, դեսպան Վ․Տողանյանը խոսել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման մասին։ Առանձին անդրադարձ է կատարվել մարզում ՀՀ արտադրանքի տոնավաճառ-ցուցահանդեսների կազմակերպմանը։

Իր հերթին Սերգեյ Լևչենկոն նշել է, որ նախորդ տարվա տվյալներով, մարզի և ՀՀ միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է մոտ 500 հազար ԱՄՆ դոլար և պատրաստակամություն է հայտնել նոր քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։

Հանդիպմանն առանձին քննարկվել է Իրկուտսկի մարզում ՀՀ պատվո հյուպատոսի նշանակման հարցը, ինչը խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման համար։ Դեսպան Վ․Տողանյանը զրույցի ընթացքում բարձրաձայնել է նաև մարզում Հայ Առաքելական եկեղեցու կառուցման համար հողատարածքի տրամադրման հարցը։

Կողմերը քննարկել են նաև հումանիտար և կրթական բնագավառներում կապերի ընդլայնմանն ուղղված հարցեր։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր