Լուրեր

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այցելել է ՌԴ Նովոսիբիրսկի մարզ

03.03.2019

Կից լուսանկարներ

С 1 по 2 марта с.г посол Армении в России Вардан Тоганян с рабочим визитом находился в Новосибирской области.

С 1 по 2 марта с.г посол Армении в России Вардан Тоганян с рабочим визитом находился в Новосибирской области.

 

Ամբողջ ալբոմ »

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ս/թ. մարտի 1-ից 2-ն աշխատանքային այցով գտնվել է ՌԴ Նովոսիբիրսկի մարզում։

Ս/թ. մարտի 2-ին Նովոսիբիրսկ քաղաքում ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է մարզի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մարզի և ՀՀ-ի միջև միջտարածաշրջանային մակարդակում տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

Դեսպան Վ․ Տողանյանը, մասնավորապես, ընդգծել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ուղղվածությամբ ծրագրերի մշակման նպատակով աշխատանքային քննարկումների իրականացման և առաջարկների նախապատրաստման կարևորությունը։

Ա․Տրավինկովն իր խոսքում պատրաստակամություն է հայտնել շարունակել համակողմանիորեն ամրապնդել և զարգացնել մարզի և ՀՀ-ի միջև փոխշահավետ կապերը:

Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել նաև հումանիտար ոլորտում համագործակցության հարցերը։

Նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ Նովոսիբիրսկի, Տոմսկի, Օմսկի և Կեմերովի մարզերի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան Վ․ Տողանյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականությանը, խոսել երկրում ստեղծվող տնտեսական հնարավորությունների մասին և ներկայացրել առկա ներդրումային հնարավորությունները։
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր