Լուրեր

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այցելել է ՌԴ Կրասնոյարսկի երկրամաս

28.03.2019

Կից լուսանկարներ

С 28 по 30 марта с.г. посол Армении в России Вардан Тоганян с рабочим визитом находился в Красноярском крае.

С 28 по 30 марта с.г. посол Армении в России Вардан Тоганян с рабочим визитом находился в Красноярском крае.

 

Ամբողջ ալբոմ »

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ս/թ․ մարտի 28-ից 30-ը աշխատանքային այցով գտնվել է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում։

Այցի շրջանակներում դեսպան Վ․Տողանյանը մասնակցել է առաջին խոշոր տարածաշրջանային ագրոտերմինալի բացման արարողությանը, հանդիպումներ ունեցել երկրամասի նահանգապետի, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել Կրասնոյարսկում կայացած տնտեսական համաժողովի (Красноярский экономический форум/KEF'2019) աշխատանքներին։

Ս/թ․ մարտի 28-ին տեղի է ունեցել դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսսի հետ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ոլորտում կապերի ակտիվացմանն ու շեշտվել համատեղ տնտեսական նախաձեռնություններով հանդես գալու կարևորությունը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակներում ստեղծված հնարավորություններին, մասնավորապես, Հայաստանի տարածքով դեպի Մերձավոր Արևելքի շուկաներ արտադրանքի արտահանման նպաստավոր պայմաններին, Հայաստանում առկա տնտեսական և ներդրումային նոր հնարավորություններին, ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններին։

Իր հերթին Ալ․Ուսսն ընդգծել է Հայաստանի մարզերի հետ տնտեսական կապերի խորացման պատրաստակամությունն ու նշել երկրամասում բացված առաջին խոշոր տարածաշրջանային ագրոտերմինալի կարևորությունը, որը հնարավորություն է ընձեռում նաև հայաստանյան ընկերություններին ռուսաստանյան շուկայում ապրանքների արտահանման համար։ Նահանգապետն առանձին անդրադարձ է կատարել երկրամասի հայ համայնքին՝ ընդգծելով, որ այն ակտիվ մասնակցություն ունի տարածաշրջանի տնտեսական և հասարակական կյանքում։

Հանդիպման ընթացքում կարևորվել են հումանիտար-մշակութային բնագավառում կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։

Նույն օրը դեսպան Վ․Տողանյանը ելույթով հանդես է եկել Կրասնոյարսկի տնտեսական ֆորումի բացման արարողությանը նվիրված պաշտոնական ընդունելությանը։

Կրասնոյարսկում ՌԴ-ում ՀՀ դեսպանն առանձին հանդիպում է ունեցել տեղի «Եղբայրություն» հայ ազգային մշակութային միության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը Դեսպան Տողանյանը խոսել է Հայաստան-Ռուսաստան երկկողմ փոխգործակցության արդի փուլի, ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական առաջնահերթությունների և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի, ինչպես նաև Սփյուռքի հետ տարվող աշխատանքների մասին։

Հանդիպման մասնակիցների կողմից բարձրաձայնվել են մի շարք հարցեր՝ երկրամասում հյուպատոսական ծառայությունների հասանելիության ապահովման, ինչպես նաև Կրասնոյարսկ-Երևան ուղիղ չվերթների կազմակերպման վերաբերյալ։

Ս/թ․ մարտի 29-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է նաև տնտեսական ֆորումի «Գոտի-Ուղի․Ինչպես ստեղծել նոր արտադրական և լոգիստիկ շղթաներ Ասիայի և ԵԱՏՄ-ի միջև» խորագրով նիստին։ Նիստի ընթացքում դեսպան Վ․Տողանյանն առանձին ելույթով է հանդես եկել՝ նվիրված ՀՀ մասնակցությանը ԵԱՏՄ-ին և միության կառույցներում ստանձնած նախագահության առաջնահերթություններին։

Կրասնոյարսկում ՌԴ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է նաև KEF’2019–ի շրջանակներում կազմակերպված այլ միջոցառումներին։
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր