Լուրեր

ՌԴ-ում ՀՀ դեսպանի այցը Պրիմորեի և Կամչատկայի երկրամասեր

27.07.2019

Կից լուսանկարներ

Դեսպանի այցը Հեռավոր-արևելյան դաշնային շրջան

Դեսպանի այցը Հեռավոր-արևելյան դաշնային շրջան

 

Ամբողջ ալբոմ »

 Ս/թհուլիսի 25-ից 27-ը ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է ՌԴ Հեռավոր-արևելյան դաշնային շրջանի Պրիմորեի և Կամչատկայի երկրամասեր։

Այցի շրջանակներում հուլիսի 25-ին դեսպան ՎՏողանյանը Պրիմորեի մայրաքաղաք Վլադիվոստոկում հանդիպել է երկրամասի առաջին փոխնահանգապետ Վերա Շերբինայի հետ։

Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Պրիմորեի երկրամասի միջև համագործակցության զարգացմանն ուղղված տարաբնույթ հարցեր, այդ թվում նաև՝ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական ծավալների մեծացմանն ուղղված հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ շրջանակներում ընձեռված հնարավորությունները։

Քննարկվել են նաև կրթական-հումանիտար ոլորտներում գործակցության հարցեր։

Նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպանը Վլադիվոստոկում հանդիպել է Պրիմորեի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան ՎՏողանյանն անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում, խոսել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, ներկայացրել երկրում ընթացող տնտեսական բարեփոխումներն ու ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Առանձին քննարկվել են հայրենադարձության հարցերն ու համայնքներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։

Դեսպան ՎՏողանյանը այցելել է նաև Վլադիվոստոկի Հայ Առաքելական «Սուրբ Գևորգ» եկեղեցի։

Հուլիսի 26-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է Կամչատկայի երկրամաս և Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքում հանդիպել երկրամասի նահանգապետ Վլադիմիր Իլյուխինի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական փոխգործակցության հարցեր, շեշտվել է առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերի իրականացման կարևորությունը։

Միևնույն ժամանակ քննարկվել են կրթական, հումանիտար, մշակութային և զբոսաշրջային ոլորտում կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը։

Դեսպան ՎՏողանյանը հանդիպել է նաև Կամչատկայի Պետրոպավլովսկի քաղաքապետի պաշտոնակատար Յուլիա Իվանովայի հետ։

Նույն օրը կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը Կամչատկայի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան ՎՏողանյանը հանգամանալից անդրադարձ է կատարել հայ-ռուսական հարաբերություններին արդի փուլում, խոսել Հայաստանի կառավարության կողմից տնտեսական և այլ որոտներում իրականացվող քայլերի մասին, ներկայացրել երկրում բացվող նոր ներդրումային հնարավորությունները։

Ւ թիվս քննարկված հարցերի՝ անդրադարձ է կատարվել հայրենադարձության հնարավորություններին, արտագնա հյուպատոսական այցերի կազմակերպմանն ու համայնքային կառույցների և դեսպանության միջև կապի ամրապնդմանը։

Վարդան Տողանյանն այցելել է նաև Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի «ՍբՊետրոս և Պողոս առաքյալներ» եկեղեցին և ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղադրված խաչքարին։

 
 
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր