• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Քաղաքացիություն
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Երկկողմ հարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:

1994 թվականին ՀՀ դեսպանություն է հիմնվել Մոսկվայում:

1992 թվականին ՌԴ-ն դեսպանություն է հիմնել Երևանում:

2024 թ. նոյեմբերի 5-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

2018 թ. հունիսի 7-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր Սերգեյ Կոպիրկինը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին:

2000 թվականից. Սանկտ Պետերբուրգում և 2003 թվականից  Դոնի Ռոստովում գործում են ՀՀ գլխավոր հյուպատոսությունները:

2002 թվականից Գյումրիում գործում է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավապայմանագրային հենքը, որի բազային փաստաթուղթը 1997 թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրն է, ներառում է 232 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագիր և համաձայնագիր, որոնցից 33-ը՝ համարվում են արդիականությունը կորցրած, իսկ 15-ը՝ գտնվում են համաձայնեցման փուլում:

2000թ. սեպտեմբերի 26-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը:

Հայաստանը և Ռուսաստանը փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն կառույցների ձևաչափերում, այդ թվում՝ ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում: 2024 թ. փետրվարի 22-ի Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի կազմակերպություններում:

ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունենում պարբերական շփումներ: 2025թ. մայիսի 21-ին ստորագրվել է ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագիրը՝ 2025-2026 թվականների համար:

Շարունակվում է միջխորհրդարանական համագործակցությունը և շփումները օրենսդիր իշխանության ղեկավարների մակարդակով: Տարին մեկ անգամ՝ հաջորդաբար, Հայաստանում և Ռուսաստանում, անցկացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը: Վերջին՝ 39-րդ նիստը տեղի է ունեցել 2025թ. հունիսի 5-ին Երևանում:

Սահմանների անվտանգության ապահովման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի դրույթների համաձայն Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը:

Շարունակվում են շփումները գերատեսչական և տարածաշրջանային մակարդակներով: Հայաստանի մարզերը ներգրավված են միջտարածաշրջանային համագործակցության ձևաչափում Ռուսաստանի ավելի քան 70 սուբյեկտների հետ: ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համաժողովները անցկացվում են 2011 թվականից: Վերջին՝ տասերորդ միջտարածաշրջանային համաժողովն անցկացվել է 2025թ. հունիսի 6-ին Երևանում:

2015 թվականից Երևանում գործում է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում և Հայաստանում գործող ռուսաստանյան բուհերի 6 մասնաճյուղերում ուսանում է շուրջ 5.5 հազ. ուսանող: Երևանում գործում է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը և վերջինիս մասնաճյուղը Գյումրիում:

Ռուսաստանում բնակվում է ամենամեծ հայ համայնքը: Համաձայն 2020-2021 թթ. ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայության կողմից իրականացված համառուսաստանյան մարդահամարի տվյալների՝ ՌԴ-ում մշտական բնակություն հաստատած հայերի թիվը կազմում է 946 հազար 172 անձ: Սակայն, ըստ համայնքային կառույցներից ստացված ոչ պաշտոնական տվյալների՝ ՌԴ-ում բնակվում է մինչև 3 մլն հայ:

Այցեր

Ռուսաստան

2025թ. հուլիսի 24-25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Բնապահպանական համաժողով, Ալթայի Հանրապետություն)

2025թ. մայիսի 9

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա)

20252. ապրիլի 16-19

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան (ԱՊՀ ՄԽՎ նիստ, Սանկտ Պետերբուրգ)

2025 թ. հունվարի 20

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2024 թ. հոկտեմբերի 24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան («ԲՐԻԿՍ+» գագաթնաժողով, աշխատանքային այց, Կազան)

2024 թ. մայիսի 8

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, Մոսկվա)

2023 թ. դեկտեմբերի 25-26-ը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով, Սանկտ Պետերբուրգ)

2023 թ. հունիսի 14-17-ը

ՀՀ նախագահ Վահագն. Խաչատրյան (Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորում, Սանկտ Պետերբուրգ)

2023 թ. հունիսի 9

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, Սոչի)

2023 թ. մայիսի 19

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան Մոսկվա (Հայաստանի և Ռուսաստանի միջև միջգերատեսչական խորհրդակցություններ, Մոսկվա)

2023 թ. մայիսի 24-25-ը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստ, Մոսկվա)

2023 թ. մայիսի 9

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2023թ. մարտի 20

ՀՀ ԱԳ նախարար Ա.Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2022 թ. դեկտեմբերի 26-27

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողով)

2022թ. հոկտեմբերի 31

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Սոչի)

2022թ. հոկտեմբերի 10-12

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան (պաշտոնական այց, Մոսկվա)

2022թ. հոկտեմբերի 7

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (ԱՊՀ ՊՂխ ոչ պաշտոնական հանդիպում, Սանկտ-Պետերբուրգ)

2022թ. սեպտեմբերի 6-9

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Վլադիվոստոկ)

2022թ. սեպտեմբերի 5

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2022թ. մայիսի 16

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հանդիպում, Մոսկվա)

2022թ. ապրիլի 19-20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (պաշտոնական այց, Մոսկվա)

2022թ. ապրիլի 8

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. դեկտեմբերի 28

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. նոյեմբերի 26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Սոչի)

2021թ. հոկտեմբերի 10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. հոկտեմբերի 4-5

ՀՀ ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյան (պաշտոնական այց, Մոսկվա)

2021թ. օգոստոսի 31

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. մայիսի 17

ՀՀ ԱԺ նախագահ  Արարատ Միրզոյան (պաշտոնական այց, Մոսկվա)

2021թ.ապրիլի 7

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. փետրվարի 17

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. հունվարի 11

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2020թ. դեկտեմբերի 7

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյան (աշխատանքային այց)

2020թ. հոկտեմբերի 21

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան (աշխատանքային այց)

2020թ. հոկտեմբերի 12-13

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան (պաշտոնական այց)

2019թ. դեկտեմբերի 20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, ԱՊՀ մասնակից-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում)

2019թ. հոկտեմբերի 25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Մոսկվա, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

2019թ. հունիսի 6

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում)

2019թ. փետրվարի 25-27

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան 

2019թ. հունվարի 25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (ԵԱՏՄ կառույցներում ՀՀ նախագահության ստանձնում)

2018թ. դեկտեմբերի 27

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2018թ. դեկտեմբերի 6

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ)

2018թ. սեպտեմբերի 8

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2018թ. հուլիսի 27

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

2018թ. հունիսի 13-14

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Մոսկվա, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ)

2018թ. հունիսի 6-7

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

2018թ. հունիսի 4-5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

2018թ. մայիսի 14

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սոչի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ)

Հայաստան

2025թ. օգոստոսի 19-20

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (աշխատանքային այցով)

2025թ. հունիսի 5-6

ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո (աշխատանքային այցով)

2025թ. մայիսի 20-21

ՀՀ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (աշխատանքային այցով)

2024 թ. հոկտեմբերի 1

Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

2024 թ. սեպտեմբերի 13

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (աշխատանքային այցով)

2023 թ. դեկտեմբերի 21-22-ը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 22-րդ նիստին)

2023թ. օգոստոսի 23-24-ը

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին)

2023 թ. հունիսի 14

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (աշխատանքային այցով)

2023 թ. ապրիլի 4

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (աշխատանքային այցով)

2022 թ.

նոյեմբերի 23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին (ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ)

2022 թ. հոկտեմբերի 20-21-ը

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստ)

2022 թ. սեպտեմբերի 18

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (աշխատանքային այցով)

2022թ. հունիսի 9

ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (աշխատանքային այց)

2022թ. հունիսի 6

ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին (աշխատանքային այց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ)

2021թ. նոյեմբերի 18-19

Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ)

2021թ.մայիսի 5-6

ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (աշխատանքային այց)

2020թ. հոկտեմբերի 9

Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

2019թ. նոյեմբերի 10-11

ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (պաշտոնական այց)

2019թ. հոկտեմբերի 1

Նախագահ Վլադիմիր Պուտին (աշխատանքային այց, Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստ)

2019թ. ապրիլի 29-30

Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդև (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

Առևտրատնտեսական կապեր

Ռուսաստանը Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է:

Շարունակական բնույթ է կրում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համագործակցությունը: Տարին մեկ անգամ՝ հաջորդաբար, Հայաստանում և Ռուսաստանում, անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստերը: Վերջին՝ 23-րդ նիստը անցկացվել է 2024թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում:

Հայաստանի  Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության  միջև ապրանքաշրջանառության ծավալները /ԱՄՆ դոլար/

 

արտաքին առևտրա-շրջանառություն

արտահա-նում

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

2019թ.

2 213 082.8

734 538.4

1 636 125.3

1 478 544.4

2020թ.

2 155 126.5

675 993.8

1 638 031.5

1 479 132.7

2021թ.

2 629 638.8

847 251.4 

1 993 902.2

1 782 387.4

2022 թ.

5 099 899.0

2 462 777.2

2 891 258.7

5 099 899.0

2023 թ.

7 306 023.9

3 418 641.6

4 045 517.2

7 306 023.9

2024 թ.

12 401 640.4

3 161 991.8

9 434 107.0

9 239 648.6

2025թ.հունվար-հունիս

3 406 620.2

1 346 124.8

2 136 989.9

2 060 495.4

 

 

Թարմացված է՝ 20.08.2025թ.

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: