• English
  • Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:

Երկու պետությունների միջև առկա են սերտ դաշնակցային հարաբերություններ, որոնց բնորոշ է ամենաբարձր և բարձր մակարդակներով երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությունը:

Կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, այդ թվում 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը:

Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը խորացնելու և ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով:

Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից մեկը՝ Ռուսաստանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում դրա շրջանակում տարվող կարգավորման գործընթացին:

Դինամիկ զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները և շփումները օրենսդիր իշխանության ղեկավարների մակարդակով: Տարին երկու անգամ հաջորդաբար Հայաստանում և Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը: Հանձնաժողովի վերջին նիստը կայացել է 2019թ. նոյեմբերի 6-ին Գյումրիում (նախորդը՝ 2019թ. հունիսի 27-28-ին Մոսկվայում):

Երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Պլանային հենքի վրա անցկացվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ միջագնական խորհրդատվություններ:

Ակտիվ են շփումները գերատեսչական և տարածաշրջանային մակարդակներով:Հայաստանի բոլոր մարզերը ներգրավված են միջտարածաշրջանային համագործակցության ձևաչափում Ռուսաստանի ավելի քան 70 սուբյեկտների հետ, ինչը հայ-ռուսաստանյան փոխգործակցության կարևորագույն տարրերից մեկն է: Հայ-ռուսաստանյան միջտարածաշրջանային համաժողովները անցկացվում են 2011 թվականից: Յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովն անցկացվել է Երևանում 2018թ. հունիսի 29-ին:

Պաշտպանական ոլորտում հայ-ռուսաստանյան փոխգործակցությունն ուղղված է երկու պետությունների անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովմանը: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի դրույթների իրականացման շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը: 2019թ. հունիսի 3-7 Երևանում անցկացվել է ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: (նախորդները՝ 2018թ. հոկտեմբերի 1-5 Մոսկվայում և 2017թ. սեպտեմբերի 5-8 Երևանում)

2015 թվականից Երևանում գործում է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում և Հայաստանում գործող ռուսաստանյան բուհերի 6 մասնաճյուղերում ուսանում է շուրջ 5.5 հազ. ուսանող:

2017թ. հոկտեմբերի 7-ին Երևանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի ներկայությամբ կայացել է Ռուս ուղղափառ նոր եկեղեցու հանդիսավոր բացումը:

Ռուսաստանում բնակվում է ամենամեծ հայ համայնքը: Ռուսաստանում 2010թ. անցկացված մարդահամարի համաձայն, ՌԴ տարածքում բնակվում է ավելի քան 1 մլն 182 հազ հայ: Փորձագիտական գնահատականներով, Ռուսաստանում հայ համայնքի թիվը ներկայումս գերազանցում է 2.5 մլն մարդ: Ռուսաստանում գործում են մի շարք համայնքային կառույցներ, որոնցից ամենախոշորն է «Ռուսաստանի հայերի միությունը»:

Առևտրատնտեսական կապեր

Ռուսաստանը Հայաստանի կարևոր արտաքին տնտեսական գործընկերն է:

Կանոնավոր գործում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը: Հանձնաժողովի 19-րդ նիստը կայացել է Մոսկվայում 2019թ. ապրիլի 4-ին (նախորդ, 18-րդ նիստը՝ Երևանում 2018թ. փետրվարի 20-ին): 2020թ. հանձնաժողովի նիստ չի կայացել COVID-19 համաճարակի պատճառով: 2020թ. հունիսի 23-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է Հանձնաժողովի հայաստանյան և ռուսաստանյան մասերի նախագահներ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:

Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդնողն է: 1991 թվականից կապիտալ ներդրումները կազմում են գրեթե 2.4 մլրդ ԱՄՆ դոլար:

Տարբերակվող կառուցվածքով տարբերվող ռուսական հիմնական ներդրումները ուղղված են էներգետիկ, բանկային, լեռնամետալուրգիական, շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ:

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

 

Արտաքին առևտրաշրջանառություն

Արտահանոմ

Ներմուծում (ըստ արտահանող երկրի)

Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

2020

2 155 126.5 (-3.5%)

675 993.8 (-9%)

1 638 031.5 (-0.7%)

1 479 132.7 (-0.7%)

2019

2 213 082.8 (+14.9%)

734 538.4 (+10.3%)

1 636 125.3 (+17.1%)

1 478 544.4 (+17.4%)

2018

1 924 443.8

666 501.7

1 394 217.7

1 257 942.1

2017

1 712 912.8

541 582.6

866 643.7

1 171 330.2

2016

1 358 306.1

374 470.7

730 000.0

983 835.4

2015

1 173 971.8

225 927.2

645 954.8

948 044.6

2014

1 431 126.2

308 250.2

800 605.5

1 122 876.0

2013

1 445 399.2

334 499.1

881 308.5

1 110 900.1

2012

1 336 525.3

279 109.0

779 942.8

1 057 416.4

 

Այցեր Ռուսաստան

2021թ. փետրվարի 17

ԱԳ նախարար Արա Այվազյան (աշխատանքային այց)

2021թ. հունվարի 11

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց)

2020թ. դեկտեմբերի 7

ԱԳ նախարար Արա Այվազյան (աշխատանքային այց)

2020թ. հոկտեմբերի 21

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան (աշխատանքային այց)

2020թ. հոկտեմբերի 12-13

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան (պաշտոնական այց)

2019թ. դեկտեմբերի 20

Վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, ԱՊՀ մասնակից-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում)

2019թ. հոկտեմբերի 25

Վարչապետ Նիկոլ Փաշինյան (Մոսկվա, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

2019թ. հունիսի 6

Վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում)

2019թ. փետրվարի 25-27

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան 

2019թ. հունվարի 25

Վարչապետ Նիկոլ Փաշինյան (ԵԱՏՄ կառույցներում ՀՀ նախագահության ստանձնում)

2018թ. դեկտեմբերի 27

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

2018թ. դեկտեմբերի 6

Վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ)

2018թ. սեպտեմբերի 8

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

2018թ. հուլիսի 27

Վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

2018թ. հունիսի 13-14

Վարչապետ Նիկոլ Փաշինյան (Մոսկվա, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ)

2018թ. հունիսի 6-7

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

2018թ. հունիսի 4-5

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան

2018թ. մայիսի 14

Վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սոչի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ)

 

Այցեր Հայաստան

2020թ. նոյեմբերի 21

Միջգերատեսչական պատվիրակության այց

2020թ. հոկտեմբերի 9

Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

2019թ. նոյեմբերի 10-11

ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (պաշտոնական այց)

2019թ. հոկտեմբերի 1

Նախագահ Վլադիմիր Պուտին

2019թ. ապրիլի 29-30

Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդև (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

 

Թարմացվել է առ 17.02.2021.

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: