• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Քաղաքացիություն
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Նախագահ Սարգսյանը Աստանայում մասնակցել է ԵՎՐԱԶԵՍ միջպետական խորհրդի նիստին

05 հուլիսի, 2010

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության/ ԵՎՐԱԶԵՍ/ միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:

Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետության ղեկավարները բանակցություններ են վարել նեղ, ապա` ընդլայնված կազմով, որից հետո ստորագրել են նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

Նիստում, մասնավորապես, անդրադարձ է եղել ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակում մաքսային միության ձեւավորմանը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ` ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ երկրների համատեղ միջոցառումների իրականացման ծրագրին եւ կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք այլ հարցերի:

Աստանայում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Ղրղզստանի անցումային շրջանի Նախագահ Ռոզա Օթունբաեւայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է տիկին Օթունբաեւային` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Ղրղզստանի նորանշանակ Նախագահը ներկայացրել է իր երկրում ստեղծված քաղաքական եւ տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ երկրի ժողովրդավարացման ուղղությամբ ժամանակավոր կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերը:

Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, Նախագահ Սերժ Սարգսյանն Աստանայում երեկոյան մասնակցել է նաեւ Մայրաքաղաքի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ին կվերադառնա Երեւան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: