• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Քաղաքացիություն
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայի Հաղթանակի թանգարանում բացվեց Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին

11 նոյեմբերի, 2017

Ս/թ․ նոյեմբերի 10-ին Մոսկվայի Մեծ Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում տեղի ունեցավ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավորար արողությունը: Կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։

Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին բացվել է Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Հայրենականի հերոսների սխրագործությունը։

Հաղթանակի թանգարանում բրոնզե քանդակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Հաղթանակի հրամանատարների հետնորդները, ռուսաստանյան հասարակական և գիտական ու մշակութային ոլորտի հայտնի գործիչներ ու հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում հնչեցին մեծն Կոմիտասի ստեղծագործությունները ՌԴ ՌԾՆ Ն.Ա.Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական համերգային նվագախմբի կատարմամբ (ղեկ․՝ Ալեքսեյ Կարաբանով):

Թանգարանի Փառքի սրահում կայացավ նաև «Հաղթանակի ճանապարհ» լուսաձայնային ինստալյացիայի ցուցադրությունը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հիմնական իրադարձություններին:

Հաղթանակի թանգարանում Հ.Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախածեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է: Քանդակի հեղինակներն են՝ Միսակ Մելքոնյանը և Աշոտ Թադևոսյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: