• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Կրասնոյարսկում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

11 հուլիսի, 2022

Հուլիսի 11-ին Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը:

Մինչև նիստի մեկնարկը միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հակոբ Արշակյանն ու Յուրի Վորոբյովը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:

ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը վարել են Հակոբ Արշակյանն ու Յուրի Վորոբյովը։ Նիստի շրջանակներում ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում ազգային համայնքների դերակատարմանը, միջտարածաշրջանային կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Քննարկման թեմաների շարքում են եղել նաև ԵԱՏՄ շրջանակներում երկկողմ համագործակցությունն, ինչպես նաև ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները։  

Նույնը օրը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հ․ Արշակյանը, ՌԴ ԴԽ նախագայի տեղակալ Յու․ Վորոբյովը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վ․ Հարությունյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս․ Կապիրկինը հանդիպել են Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: