• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Քաղաքացիություն
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․ Հարությունյանը հանդիպել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպան Կ․Յորգալիսի հետ

03 մարտի, 2023
Դեսպան Վ․ Հարությունյանը հանդիպել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպան Կ․Յորգալիսի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 3-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության դեսպան Կիպրոս Յորգալիսի հետ (նստավայրը՝ ք․ Մոսկվա)։

Հանդիպմանը Վ․Հարությունյանն ու Կ․Յորգալիսը քննարկել են հայ-կիպրական օրակարգի հարցեր։

ՌԴ-ում ՀՀ դեսպանը գործընկերոջ հետ զրույցի ընթացքում ընդգծել է Կիպրոսի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության կարևորությունն, ինչպես նաև շնորհակալություն հայտնել կիպրական կողմին՝ հայ ժողովրդին համերաշխություն ցուցաբերելու, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ ու հասցեական արձագանք ներկայացնելու համար։

Վ․Հարությունյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:

Հանդիպմանն առանձին անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերներին։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: