• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում բացվել է «Հայագիտությունը լեզվի և մշակույթի համատեքստում» խորագրով գիտաժողովը

02 մարտի, 2022
Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում բացվել է «Հայագիտությունը լեզվի և մշակույթի համատեքստում» խորագրով գիտաժողովը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս/թ․ մարտի 1-ին Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում (МГЛУ) մեկնարկել է «Հայագիտությունը լեզվի և մշակույթի համատեքստում» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված բուհի ԱՊՀ անդամ-պետությունների լեզվի և մշակույթի բազային կազմակերպության ու Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի 20-ամյակին։

Գիտաժողովի բացմանը ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արսեն Առաքելյանն ընթերցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․Դումանյանի ուղերձը՝ հասցեագրված համալսարանի ռեկտոր Ի․Կրաևային, գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին։

Դեսպանության անունից ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Ա․Առաքելյանն ընդգծել է դեսպանության պատրաստակամությունը շարունակել ՄՊԼՀ-ի, Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի և այլ ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը՝  հայագիտության ոլորտի ուսումնասիրությունների ընդլայնման և հայոց լեզվի հանրահռչակման նպատակով։

Միջոցառման շրջանակներում Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Արմինե Մարտիրոսյանին հանձնվել է ՀՀ ԿԳՄՍ շնորհակալագիրը՝ կենտրոնի 20-ամյակի առթիվ և հայ մշակույթի հանրահռչակման գործում ներդրած մեծ ավանդի համար։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել «Ռուսաստանում հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը, բուհի ԱՊՀ անդամ-պետությունների լեզվի և մշակույթի բազային կազմակերպության ղեկավար Վլադիմիր Կոնևը, Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Արմինե Մարտիրոսյանն ու այլք։

Գիտաժողովի առաջին նիստի շրջանակներում ելույթներով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ սփյուռքի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը, ռուսաստանյան և հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև առցանց ձևաչափով՝ եվրոպական ուս․հաստատությունների հայագետներ։

Գիտաժողովը կազմակերպվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌՀՄ-ի աջակցությամբ։

Հայագիտությանն առնչվող արդի հարցերի քննարկումը շարունակվել է մարտի 2-ին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: