• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՀՀ վարչապետը պաշտոնական այց է կատարել ՌԴ

21 ապրիլի, 2022

Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հանդիպման արդյունքում ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահն ընդունել են համատեղ հայտարարություն։

Ապրիլի 20-ի առավոտյան Վարչապետ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա` հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Նիկոլ Փաշինյանը նույն օրը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում ժամանել է Նիժնի Նովգորոդ, որտեղ առանձնազրույց է ունեցել Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ, ինչպես նաև այցելել է «Գազ» մեքենաշինական ընկերության գործարան։ Ն․ Փաշինյանը ծաղկեսպակ է դրել Նիժեգորոդյան Կրեմլում գտնվող անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: 

Նիկոլ Փաշինյանը Նիժնի Նովգորոդ այցը եզրափակել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: