• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՎԴՆԽ-ի «Հայաստան» տաղավարում կայացել է հայ-ռուսական տնտեսական կապերին նվիրված քննարկումը

11 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 10-ին ՎԴՆԽ-ի «Հայաստան» տաղավարում կայացել է «Հայաստան-Ռուսաստան․բիզնես գործընկերության հեռանկարները» խորագրով կլոր-սեղան քննարկումը։

Միջոցառման շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված տարաբնույթ հարցեր։

Միջոցառմանը ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արսեն Առաքելյանն ընթերցել է կլոր-սեղան քննարկման մասնակիցներին հասցեագրված ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի ուղերձը։

Ելույթներով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Enterprise Armenia» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհանեսյանը, ՌԴ էկոնոմիկայի նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Յուլիա Նեստերչուկը, ՌԴ առևտրատնտեսական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն, ՎԴՆԽ-ի «Հայաստան» տաղավարի տնօրեն Արտյոմ Մուսայելյանը, ՎԴՆԽ-ի տարածքների ռազմավարական զարգացման և կառավարման վարչության ԱՊՀ երկրների հետ աշխատանքի և արտաքին կապերի բաժնի ղեկավար Իրինա Յարեմկոն և այլք։

Միջոցառման մասնակիները ծանոթացել են երկու երկրների միջև գործընկերության ընդլայնմանն ուղղված առավել բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: