• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․ Հարությունյանն այցելել է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարան

11 նոյեմբերի, 2022

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարան և հանդիպել բուհի պրոռեկտոր Վիկտորիա Պանովայի հետ։

Հանդիպմանը քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Վ․ Պանովան, մասնավորապես, ներկայացրել է բուհի պատմությունն ու զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԵՊՀ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, ԲՊՀ, ՀՊՏՀ) հետ համագործակցությանը։  

Իր հերթին դեսպան Վ․ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը հրավերի համար և ընդգծել կրթության ու գիտության բնագավառներում երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։ Ըստ Վ․ Հարությունյանի՝ մեր օրերում երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ նշյալ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման համար։ ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է նաև, որ այս փուլում անհրաժեշտ է հստակեցնել մոտեցումները, ներկայացնել առաջարկներ, նախանշել  առանցքային ուղղություններն ու համատեղ ջանքերով մշակել համագործակցության ճանապարհային քարտեզը։

Վ․ Հարությունյանը նկատել է նաև, որ համագործակցության զարգացմանը նպաստում են նաև կրթության և գիտության ոլորտներում երկրների միջև առկա ամուր կապերն ու լեզվական խոչընդոտի բացակայությունը։

Քննարկման  առանցքում են եղել փոխգործակցության հիմնական ուղղություններն ու հայաստանյան բուհերի հետ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը։ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի պրոռեկտորը հավելել է, որ բուհը պատրաստ է աջակցել իր հիմնական կրթական ծրագրերում ՀՀ քաղաքացիների թվի ավելացմանն ու կարճատև ակադեմիական շարժունության զարգացմանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: