• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Հայ-ռուսական գործարար միջոցառումը միավորել է Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներին

18 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 17-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել «Ռուս-հայկական գործարար համագործակցությունը․ գործարարությունը արդի իրողություններում» խորագրով միջոցառումը՝ կազմակերպված ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Մոսկվայի «Կիլիկիա» հայկական գործարար ակումբի նախաձեռնությամբ։

Միջոցառմանը մասնակցել են հայաստանյան և ռուսաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչներն ու ոլորտի փորձագետները, ինչպես նաև ռուսաստանյան տարբեր պետական մարմինների և հասարակական կառույցների, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ի, ք․ Մոսկվայի գործարարության և նորարարական զարգացման վարչության ու համառուսաստանյան «Գործարար Ռուսաստան» հկ-ի ներկայացուցիչները։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր ելույթում ընդգծել է առևտրատնտեսական գործակցության առանցքային դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում։ Դիվ․ ներկայացուցչության ղեկավարը դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի աճի դինամիկան, ինչպես նաև մատնանշել տնտեսության առանցքային բնագավառներում այդ հարաբերությունների ողջ ներուժի օգտագործման անհրաժեշտությունը։ Վ․ Հարությունյանը հրավիրել է ներկաների ուշադրությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ընձեռվող հնարավորություններին և հանրապետությունում մշտապես բարելավվող ներդրումների միջավայրին։

Իր ելույթում դեսպան Հարությունյանն ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական գործունեության հիմնական ուղղություններն ու ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել «Կիլիկիա» գործարար ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը՝ ընդգծելով, որ ակումբը շարունակում է ծառայել որպես հաղորդակցության հարթակ երկու երկների գործարար շրջանակների և պետական կառույցների միջև։ Ն․Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև դեսպանությանը նախաձեռնությանը աջակցություն ցուցաբերելու համար։

Միջոցառումը շարունակվել է քննարկման ձևաչափով հրավիրված բանախոսների՝ գործարարներ Լեոնիդ Դովլաթբեկյանի, Արթուր Սողոմոնյանի և Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանի մասնակցությամբ։ Որպես քննարկման մոդերատոր հանդես է եկել «Գործարար Ռուսաստան» հկ-ի փոխնախագահ Նոննա Ղահրամանյանը։

Հանդիպման ներկաները շփումները շարունակել են ոչ պաշտոնական միջավայրում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս դեսպանության հովանու ներքո անցկացնել համանման հանդիպումներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: