• English
  • Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տեղի է ունեցել դեսպան Վ․ Հարությունյանի և «Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերություն» հկ-ի նախագահ Ս․ Ստեպաշինի հանդիպումը

09 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և «Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերություն» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաև կառույցի նախագահի տեղակալ Ելենա Ագապովան։

Ջերմ ողջունելով ՌԴ-ում ՀՀ դեսպանին՝ Ս․ Ստեպաշինը ներկայացրել է իր գլխավորած կառույցի գործունեությունը, պատմել կազմակերպության պատմական առաքելության, նպատակների և Մերձավոր Արևելքում ու այլ տարածաշրջաններում ծավալված գործունեության մասին։  Նա նաև կիսվել է Հայաստան կատարած իր այցերի տպավորություններով և խոսել Հայ Առաքելական Եկեղեցու հետ համագործակցության մասին։

Վ․ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով զրուցակցին ջերմ ընդունելության համար, կարևորել է կառույցի հումանիտար գործունեությունը։

Զրույցի ընթացքում Վ․ Հարությունյանն ու Ս․ Ստեպաշինը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանին և միջազգային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին դեսպան Վ․ Հարությունյանը շրջայց է կատարել կառույցի պատմության թանգարանում։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: