• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ.Հարությունյանը հանդիպում է ունեցել Վոլգոգրադի մարզի նահանգապետ Ա.Բոչարովի հետ

03 փետրվարի, 2023

Փետրվարի 3-ին Վոլգոգրադի մարզ կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովի հետ։

Դեսպան Վ.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերի համար և ընդգծել երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության շրջանակներում Հայաստանի մարզերի և Վոլգոգրադի մարզի միջև կառուցողական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։

Հանդիպմանը տեղի է ունեցել կարծիքների լայն փոխանակում՝ առևտրատնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման շուրջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև մարզում այցով գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներն ու Վոլգոգրադի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Շամիրյանը։

Նույն օրը դեսպան Վ.Հարությունյանը հանդիպել է Վոլգոգրադի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել տեղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործունեության տարբեր ոլորտներում կապերի և փոխգործակցության ընդլայնման հարցերը։

Իր խոսքում դեսպան Վ.Հարությունյանը կարևորել է երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախագծերում և նախաձեռնություններում համայնքի ակտիվ մասնակցության դերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: