• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յարոսլավլի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և այցելել «Սուրբ Գևորգ» Հայ Առաքելական եկեղեցի

15 փետրվարի, 2023

Փետրվարի 14-ին ՌԴ Յարոսլավլի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Պերեսլավլ-Զալեսկի քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը դեսպան Վ․Հարությունյանը խոսել է արդի հայ-ռուսական հարաբերությունների մասին, ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի մարզերի միջև միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացմանն կարևորությունն, ինչպես նաև առանձին անդրադարձ կատարել տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը, ՀՀ-ում ստեղծված ներդրումային բարենպաստ միջավայրին, կառավարության առաջնահերթություններին և այլ թեմաներին։

Վ․Հարությունյանն այցելել է նաև Յարոսլավլ քաղաքի «Սուրբ Գևորգ» Հայ Առաքելական եկեղեցի, ինչպես նաև եկեղեցուն կից գործող հայկական մշակութային կենտրոն ու կիրակնօրյա դպրոց։  

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: