• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Յարոսլավլում բացվել են «Հայաստանի օրերը»

16 փետրվարի, 2023

Փետրվարի 15-ին Յարոսլավլի «Միլենիում» համերգային կենտրոնում տեղի է ունեցել գալա համերգ՝ նվիրված «Յարոսլավլի մարզում Հայաստանի օրերի» բացմանը։

Երեկոյի պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը։

«Հատկանշական է, որ Հայաստանի օրերն այս տարի մեկնարկում են Ռուսաստանի պատմական քաղաքների «Ոսկե օղակի» երթուղու սրտում՝ հրաշալի Յարոսլավլում։ Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովորդի հարուստ մշակույթը հենց այստեղ։ Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը հրաշալի առիթ է միմյանց առավել լավ ճանաչելու համար։ Անշուշտ, այս նախաձեռնությունը նոր շունչ կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու մշակութային փոխհարստացմանը», - նշել է Վ․ Հարությունյանը։

Իր հերթին Յարոսլավլի մարզի նահանգապետն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև սերտ մշակութային և պատմական կապերին։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանի օրերը Ռուսաստանում մեկնարկում են Յարոսլավլի մարզում։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս նախաձեռնությանը։ Հայ համայնքն մեր տարածաշրջանում առավել մեծաթիվներից է՝ ավելի քան 8 հազ․քաղաքացի։ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն վաղեմի պատմական կապեր և ջերմ հարաբերություններ», - նշել է Մ․ Եվրաևը։

Գալա համերգի շրջանակում ելույթներով հանդես են եկել Պետական ռուսական համերգային նվագախմբի (Սանկտ Պետերբուրգ), Պետական ակադեմիական Մարինյան թատրոնի, Ա․ Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի, Յարոսլավլի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներն ու Փարաջանովի անվ․ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասանները։

Նախաձեռնության շրջանակում համերգային կենտրոնի նախասրահում բացվել է նաև հայ անվանի նկարիչների ցուցահանդես։

***

«Հայաստանի օրերը Յարոսլավլի մարզում» ծրագիրն իրականացվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և Յարոսլավլի մարզի նահանգապետի հովանու ներքո։ Որպես կազմակերպիչ հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության Մշակույթի կենտրոնը՝ Յարոսլավլի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի աջակցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: