• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․Հարությունյանը մասնակցել է «Բիբլիո գլոբուս» գրատան հարթակում ստեղծված «Ռուս-հայկական ակումբի» առաջին հանդիպմանը

28 փետրվարի, 2023

Փետրվարի 27-ին մոսկովյան «Բիբլիո գլոբուս» գրատանը մեկնարկ է տրվել «Ռուս-հայկական ակումբի»՝ Մոսկվայի գլխավոր գրատան և «Դիալոգ» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրի աշխատանքներին։ Միջոցառման շրջանակում կայացել է նաև «Հայ-ռուսական դաշինքի ընտիր էջեր» խորագրով հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի հասարակական, կրթական և գիտական շրջանակների միջև համանման նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։ Վ․Հարությունյանը բարձր է գնահատել նաև լույս տեսած հոդվածների ժողովածուն։

Նախաձեռնության և ժողովածուի հրատարակման մասին միջոցառմանը խոսել է «Դիալոգ» հկ-ի նախագահ, Ռուս-հայկական «Բիբլիո գլոբուս» ակումբի համակարգող Յուրի Նավոյանը։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ՌԳԱ Եվ․Պրիմակովի անվ․ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը և ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը։

 

***

«Ռուս-հայկական ակումբի» նպատակն է աջակցել լայն հանրությանը առավել խորը տեղեկատվություն ստանալ Հայաստանի և Ռուսաստանի պատմության, երկու երկրների գիտական, տնտեսական ներուժի և մշակութային ժառանգության մասին։ Ակումբը մտադիր է իրագործել մի շարք նախաձեռնություններ՝ գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումներ և գիտաժողովներ։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: