• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

«Հայաստան-Ռուսաստան․մշակույթների երկխոսություն»․ Սոչիում կայացել է «Հայաստանի օրերը Կրասնոդարի երկրամասում» ծրագրի գալա համերգը

03 ապրիլի, 2023

Ապրիլի 2-ին «Հայաստանի օրերը Ռուսաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում ք․ Սոչիի Ձմեռային թատրոնում տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան․մշակույթների երկխոսություն» խորագիրը կրող գալա համերգը։

Միջոցառմանը ողջույնի ելույթներով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ք․Սոչիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ելենա Կոնյուկը։

Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ Կրասնոդարի երկրամասում Հայաստանի օրերի անցկացումը կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված երկու երկրների ժողովուրդների միջև պատմական և հոգևոր-մշակութային կապերի ամրապնդմանը։ Վ․Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին միավորում են բարեկամական սերտ հարաբերությունները, բազմադարյա պատմական և մշակութային ժառանգությունն ու ընդհանուր հաղթանակները։

ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությանը՝ ընդգծելով դրա առանցքային նշանակությունը ժամանակակից պայմաններում։  

Իր հերթին ք․Սոչիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ելենա Կոնյուկը վստահություն է հայտնել, որ մեկնարկած ծրագիրը կնպաստի Սոչիի և Հայաստանի քաղաքների միջև մշակութային և հումանիտար համագործակցության զարգացմանը։

Երեկոն շարունակվել է Ռուսաստանի պետական ակադեմիական Մարիինյան թատրոնի, Ս․Փարաջանովի անվ․ մոսկովյան թատրոնի, Ա․Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի մենակատարների և «Արարատ Բենդ» ազգային երաժշտական գործիքների համույթի կատարումներով։

Միջոցառման շրջանակներում ՌԴ-ում դեսպանության շնորհակալագրերն են հանձնվել ք․Սոչիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ելենա Կոնյուկին և Սոչիի հայ համայնքի ղեկավար Իլարիոն Վարվաշտյանին։

Նշենք, որ «Հայաստանի օրերը Ռուսաստանի մարզերում» ծրագրի կազմակերպիչներն են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, դեսպանությանը կից գործող Մշակույթի կենտրոնը՝ ք․Սոչիի վարչակազմի և տեղի հայ համայնքի աջակցությամբ։ Ծրագրի ղեկավար՝ Վլադիմիր Գաբբե։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: