• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

«Սարյանից մինչև Փարաջանով» ցուցահանդեսի բացումը ք․Սոչիում և հայ կինոյի 100-ամյակին նվիրված ռետրոսպեկտիվ ցուցադրում

03 ապրիլի, 2023

«Հայաստանի օրերը Կրասնոդարի երկրամասում» ծրագրի շրջանակում ք․Սոչիի Գեղարվեստի թանգարանում բացվել է «Սարյանից մինչև Փարաջանով» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ք․Սոչիի վարչակազմի և հայ համայնքի ներկայացուցիչները։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն և ք․Սոչիի վարչակազմի մշակույթի զարգացման, արվեստի, թանգարանային գործի և լրացուցիչ կրթության վարչության ավագ մասնագետ Աննա Բաբկովան։

Ցուցահանդեսին, որը կգործի մինչև ապրիլի 16-ը, ներկայացված է 22 կտավ, որոնց թվում են՝ Վ․Սուրենյանցի, Գ․Բաշինջաղյանի, Մ․Սարյանի, Մ․Ավետիսյանի, Հ․Զարդարյանի, Գ․Խանջյանի, Դ․Նալբանդյանի, Հ․Կոջոյանի, Գ․Խաչատրյանի և Ս․Փարաջանովի աշխատանքները։

Ծրագրի շրջանակներում ք․ Սոչիի արտ-մեդիա կենտրոնում կայացել է նաև «Մայրիկ» (ռեժիսոր՝ Անրի Վերնոյ) կինոնկարի ցուցադրումը։

Ցուցադրումը տեղի է ունեցել «Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ռետրոսպեկտիվ» խորագրով ծրագրի շրջանակում։

Ֆիլմի ցուցադրմանը նախորդել են Վլադիմիր Գաբբեի և ք․Սոչիի վարչակազմի մշակույթի զարգացման, արվեստի, թանգարանային գործի և լրացուցիչ կրթության վարչության ղեկավար Տատյանա Բալիկոևայի ելույթները։

Նշենք, որ մինչև ս/թ․ ապրիլի 5-ը Սոչիի տարբեր հարթակներում կկայանան Ս․Փարաջանովի «Նռան գույնը», Ա․Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն», Է․Քեոսայանի «Տղամարդիկ», Ն․Հովհաննիսյանի «Հարսնացու հյուսիսից» ֆիլմերի ցուցարդումները։ Մանուկների համար կկանցակցվի Հ․Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի ցուցադրում։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: