• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․Հարությունյանը շնորհավորել է մեծանուն գիտնական Յու․Հովհաննիսյանին 90-ամյակի առթիվ

14 ապրիլի, 2023

Ապրիլի 14-ին մեծանուն գիտնական, ՄՀՄԻ միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, ում պատվին անվանվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրը, նշում է իր 90-ամյա հոբելյանը։

Հոբելյանի առթիվ Մոսկվայի Գիտնականի տանը կայացել է տոնական միջոցառում։

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ելույթ ունենալով միջոցառմանը, իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում մեծանուն գիտնականի ավանդը համաշխարհային գիտության մեջ և մեծ հարգանք տածում նրա հանդեպ։

«Ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հայ ինչպես Ռուսաստանում և Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում մեծ հարգանքով է լցված Ձեր նկատմամբ», - նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը։

Դեսպան Վ․Հարությունյանը մաղթել է նաև Յու․Հովհաննիսյանին քաջառողջություն ու կենսունակություն նորանոր նախաձեռնությունների կյանքի կոչման համար։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև գիտական, հասարակական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: