• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ. Հարությունյանի հանդիպումը ՌԴ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լ.Թրեյսիի հետ

05 մայիսի, 2023
Դեսպան Վ. Հարությունյանի հանդիպումը ՌԴ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լ.Թրեյսիի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Մայիսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լինն Թրեյսիի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ կարևորելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների անվերապահ կատարումը։

Դեսպաններն ընդգծել են մայիսի 1-ից 4-ն ԱՄՆ-ում կայացած եռակողմ բանակցությունների կարևորությունը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրադրության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում առկա ճգնաժամային իրավիճակի վրա՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը  կոպտորեն հակասում է Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։  

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: