• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն

05 մայիսի, 2023

Մայիսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն։

Միջոցառմանը ներկա էին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Միխայիլ Գալուզինը և Ալեքսանդր Պանկինը, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ և ռազմական կցորդներ, պատերազմի վետերաններ, Հայրենական մեծ պատերազմի ականավոր հայ զորահրամանատարների հետնորդները։

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Դեսպանն իր խոսքում ընդգծեց երիտասարդ սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բազմազգ խորհրդային ժողովրդի անօրինակ սխրանքի հիշատակի պահպանման կարևորությունը։ Նա իր խոսքում դիմեց Հայրենական մեծ պատերազմի՝ ներկա գտնվող վետերաններին՝ նշելով, որ հենց նրանց սխրանքն էր, որ փոխեց համաշխարհային պատմության ընթացքն ու  կանխորոշեց արժանապատիվ կյանք՝ բազմաթիվ սերունդների համար։ Նա նաև առանձին ընդգծեց հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ Հաղթանակի գործում։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը և Հայրենական մեծ պատերազմի վետերան Իվան Լիտկինը։

Մ.Գալուզինը նշել է Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի հիշատակի պահպանման կարևորությունը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ա.Ֆոմինն իր խոսքում ընդգծեց մարտական եղբայրության ավանդույթների պահպանման արդիականությունը։

Միջոցառման շրջանակներում Վ.Հարությունյանը պատերազմի վետերաններին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի և Նելսոն Ստեփանյանի մեդալներով։

Իր հերթին Վ.Վոլկովը Հայրենական մեծ պատերազմի վետերան Իրինա Մխիթարյանին շնորհել է «ԽՍՀՄ 100 տարի» հուշամեդալը, իսկ ՀՀ դեսպան Վ.Հարությունյանը պարգևատրվել է «Անկախ պետությունների վետերանների համագործակցություն» մեդալով։

Ընդունելությունն ուղեկցվել է դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից  պատրաստած ծրագրով՝ նվիրված Մեծ հաղթանակին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: