• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ.Հարությունյանը մասնակցել է «Հիշողության գնացք» երիտասարդական հայրենասիրական նախագծի մասնակիցների ճանապարհման հանդիսավոր արարողությանը

22 հունիսի, 2023

Հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է «Հիշողության գնացք» հայրենասիրական մշակութակրթական նախագծի մասնակիցների ճանապարհման հանդիսավոր  արարողությանը։ Մոսկվայի «Բելառուսկի» կայարանից «Հիշողության գնացքն» ուղևորվել է դեպի Բրեստ քաղաք, որտեղ իրենց երկրներում մրցակցային ընտրություն անցած՝ Հայաստանից, Ռուսաստանից և Ղրղզստանից դպրոցականները կհանդիպեն Բելառուսից իրենց հասակակիցների հետ՝ ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով։

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը, ՌԴ-ում Բելառուսի Հանրապետության դեսպան Դմիտրի Կրուտոյը, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետական քարտուղար Դմիտրի Մեզենցևը, «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ  գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Պեգովը, Ռուսաստանի Դաշնության սենատորներ։

Դեսպան Վ.Հարությունյանն իր ելույթում նշել է, որ  «Հիշողության գնացք» բացառիկ նախագիծը երիտասարդ սերնդին հնարավորություն կտա առավելագույնս մոտիկից ծանոթանալ Հայրենական մեծ պատերազմի հետ կապված պատմական վայրերի և Մեծ հաղթանակի պատմության հետ։

Նախագիծը նախաձեռնվել է Ռուսաստանի և Բելառուսի խորհրդարանների վերին պալատների նախագահների կողմից և առաջին անգամ իրականացվել 2022 թվականին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: