• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ.Հարությունյանն այցելել է Մոսկվայի ԺՏՁՑ (ВДНХ) համալիրի «Արմենիա» տաղավար

18 հուլիսի, 2023

Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Մոսկվայի ԺՏՁՑ (ВДНХ) համալիրի ԱՊՀ երկրների հետ աշխատանքի և արտաքին կապերի վարչության պետ Իրինա Յարեմկոն այցելել են համալիրի «Արմենիա» տաղավար՝ համագործակցության հետագա քայլերն ու տաղավարի տարեկան աշխատանքային ծրագիրը քննարկելու նպատակով։

Այցի ընթացքում Վ.Հարությունյանն ու Ի.Յարեմկոն ծանոթացել են դեսպանության նախաձեռնությամբ վերջերս բացված՝  դեպի Հայաստան VR-ճամփորդության հարթակի աշխատանքին։ Նորաբաց հարթակը  հնարավորություն է տալիս տաղավարի այցելուներին վիրտուալ շրջայց կատարել Հայաստանով և ծանոթանալ երկրի պատմական հուշարձաններին ու տեսարժան վայրերին։ Նշված նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, զբոսաշրջային օբյեկտների հանրահռչակմանն ու արդեն իսկ մեծ պահանջարկ ունի տաղավարի երիտասարդ այցելուների շրջանում։

Դեսպանությունը շարունակում է հետևողական աշխատանքեր տանել «Արմենիա» տաղավարի գործունեության կատարելագործման և նոր նախաձեռնությունների մշակման ուղղությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: