• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպանությունում կայացել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 32-րդ տարեդարձին

06 փետրվարի, 2024

Փետրվարի 5-ին դեսպանությունում կայացել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին։

Ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ, Հայ առաքելական եկեղեցու և համայնքի ներկայացուցիչներ։

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության ապահովման կարևորագույն գործոններից է: Նա կարևորել է Զինված ուժերում իրականացվող շարունակական բարեփոխումները՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Դեսպանն իր խոսքում նշել է նաև Ռուսաստանի դերը ՀՀ ԶՈւ կազմավորման գործում, ինչպես նաև անդրադարձել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությանը:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Դեսպանությանը կից ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանը, ով ներկայացրել է Հայաստանի ԶՈւ անցած ուղին, անդրադարձել ներկայիս ռազմատեխնիկական համագործակցության որոշ ոլորտներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել իր գործընկերներին՝ հետևողական համագործակցության համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: