• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՀՀ դեսպանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

11 նոյեմբերի, 2024
ՀՀ դեսպանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 7-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանմանն ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցառումներին, ինչպես նաև ավանդական հոգևոր և բարոյական արժեքների պահպանմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական անվտանգությանն առնչվող խնդիրներին։

Իր ելույթում դեսպան Արսենյանը նշել է, որ հաջորդ տարի երկրները տոնելու են  մարդկության պատմության ամենադժվար պատերազմում հաղթանակի 80-ամյակը, որն իրագործվել է մեծապես ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների միասնության, աննկուն տոկունության և հերոսական անձնազոհության շնորհիվ։

«Մենք հպարտ ենք, որ, անցնելով բոլոր փորձությունների միջով, մեր պետությունների ժողովուրդներն անգնահատելի ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ վերջնական հաղթանակի հասնելու գործում։ Մեր պապերն ու տատերը կոտրել են ֆաշիզմի մեջքն իրենց սերնդի կյանքի ու երջանկության գնով, և մենք հավերժ երախտապարտ ենք նրանց այն ամենի համար, ինչ նրանք տվել են իրենց Հայրենիքին։»

Անդրադառնալով տեղեկատվական անվտանգությանն առնչվող խնդիրներին՝ դեսպան Արսենյանը նշել է․

«Այսօր տեղեկատվական և հիբրիդային ազդեցություններն ունեն մեծ  ծավալ, և այս համատեքստում ափսոսանքով պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության դեմ հաճախ իրականացվում են գործողություններ, որոնք ըստ էության, կարելի է որակել որպես տեղեկատվական պատերազմ։ Այդ գործողությունները ներառում են ինչպես օտարերկրյա պետությունների կողմից վերահսկվող կամ դրանց հետ փոխկապակցված կառույցների և լրատվամիջոցների կողմից կեղծ լուրերի և Հայաստանի մասին կանխամտածված կեղծ տեղեկատվության տարածումը, այնպես էլ երկրի մասին բացասական իմիջ պարտադրելու, անվստահության և անորոշության մթնոլորտ ստեղծելու փորձերը»:

Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Արսենյանն անդրադարձ է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը և տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի զարգացման ուղով տանելու գործընթացին՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։ Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև հասանելի»,-նշել է ՀՀ դեսպանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: