• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Նախագահ Սարգսյանն ընդունել է "Ռուսական երկաթուղիներ" ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին

01 հուլիսի, 2010

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ "Ռուսական երկաթուղիներ" ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:

Քննարկվել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր եւ տարածաշրջանային կարեւորություն ունեցող մի շարք ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, “Հյուսիս-Հարավ” երկաթուղու կառուցման ծրագրին, որը տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական առումով կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի մյուս երկրների համար` իրար կապելով Սեւ ծովի եւ Պարսից ծոցի նավահանգիստները:

Հանրապետության ղեկավարը եւ “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ նախագահը քննարկել են նաեւ Հայաստանի Հանարպետության կառավարության եւ "Ռուսական երկաթուղիներ" ընկերության կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Վլադիմիր Յակունինը վստահեցրել է, որ ներդրումային պարտավորություններն այս տարվա համար ամբողջությամբ կկատարվեն, եւ “Ռուսական երկաթուղիներ”-ը կշարունակի հայկական երկաթուղու արդիականացման ու տեխնիկական վերազինման ուղղությամբ ծրագրած աշխատանքը:

Հանրապետության Նախագահը, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդման ու զարգացման տեսանկյունից եւս կարեւոր է համարել Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնող ռուսական այնպիսի խոշոր ընկերությունների գործունեությունը, ինչպիսին “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ-ն է:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: