• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Սերգեյ Դարկինի հետ

17 հնս, 2025

Մարտի 24-ին Վլադիվոստոկ քաղաքում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Պրիմորսկի երկրամասի գուբերնատոր Սերգեյ Դարկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրամասի եւ ՀՀ մարզերի միջեւ արդյունավետ համագործակցության խորացման հարցերը:

Դեսպան Եսայանը գուբերնատորի հետ հանդիպմանը նշել է, որ Պրիմորսկի երկրամասի եւ ՀՀ մարզերի միջեւ սերտ կապերը կնպաստեն նոր հնարավորությունների եւ տնտեսական համագործակցության նոր ձեւաչափի ստեղծմանը: Դեսպանն ընդգծել է նաեւ երկկողմանի ներդրումային նախագծերի իրականացման անհրաժեշտությունն ինչպես տնտեսական եւ համատեղ ձեռնարկատիրության ոլորտներում, այնպես էլ հումանիտար բնագավառում:

Սերգեյ Դարկինն իր հերթին դեսպան Եսայանին ներկայացրել է Պրիմորսկի երկրամասի սոցիալ-տնտեսական զարգացման եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, այդ թվում` շեշտելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Նշվել է նաեւ, որ երկրամասն ակտիվ համագործակցում է Մերձավոր եւ Հեռավոր արեւելքի 90-ից ավելի երկրների հետ: 2010թ. ապրանքաշրջանառությունը 2009-ի համեմատ 1,7 տոկոսով աճել է ՝ հասնելով 5,5 մլն ԱՄՆ դոլարի: Հայաստանի կշիռը կազմել է 1 տոկոս: Այս առիթով կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու ակտիվացմանը փոխշահավետ պայմանների հիման վրա:

Գուբերնատոր Դարկինը նկատել է, որ հայ համայնքը երկրամասի մյուս համայնքների հետ միասին ակտիվ մասնակցում է կազմակերպվող տարաբնույթ նախաձեռնություններին՝ փառատոններին, ցուցահանդեսներին եւ հասարակական ֆորումներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: