• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումները Մոսկվայում

18 հնս, 2025

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այցելել է ՌԴ տրանսպորտի նախարարություն եւ հանդիպում ունեցել տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան մասի նախագահ Իգոր Լեւիտինի հետ: Դեսպան Եսայանն այցելել է նաեւ ՌԴ տարածքային զարգացման նախարարություն եւ հանդիպում ունեցել նախարար Վիկտոր Բասարգինի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ապրիլի 18-19-ը Հայաստանում կայանալիք հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային ֆորումի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Դեսպանը երախտագիտություն է հայտնել հանդիպման կազմակերպման, ինչպես նաեւ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով առաջիկայում Երեւան այցելելու նախարարների կայացրած որոշման կապակցությամբ:

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության արդի հարցերին` դեսպան Եսայանը ներկայացրել է մարտի վերջին իր այցելությունը Սիբիրյան եւ Հեռավորարեւելյան դաշնային օկրուգներ,Նովոսիբիրսկ, Խաբարովսկ եւ Վլադիվոստոկ քաղաքներ, հանդիպումները իշխանության տեղական մարմիններում, հայ համայնքային կառույցներում: Նշվել է, որ հանդիպումներում արծարծվել են այդ տարածաշրջանների եւ Հայաստանի մարզերի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները, այնտեղ բնակվող մեծաքանակ հայաստանցիների ՀՀ հյուպատոսական ծառայություններից օգտվելու հիմնախնդիրները:

Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի բնական մենատիրությունների գծով Հանձնաժողովի նախագահ, ՌԴ ԴԺ
եւ ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի
19-21-ը Յարոսլավ քաղաքում կայանալիք հանձնաժողովի 20-րդ նիստի նախապատրաստման եւ անցկացման հարցերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: